ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ԱԱԾ գաղտնազերծված փաստաթղթի ձևի մասով պրոֆեսիոնալ մեկնաբանություններ անողներ ջան, որ այս բառն այսպես պետք է լիներ, այն մյուսը՝ այնպես, կարո՞ղ է համեմատում եք ձեր ունեցածների հետ ու տարբերություններ եք գտնում, չե՞ք կարծում, որ բոլոր գործակալներինն իդենտիկ նույնը չի։ Եթե մարդը հավաքագրող չի եղել ու ոչ էլ հավաքագրվող, ինչ գիտի այդ մանրամասները, լավ չեմ պատկերացնում»: