Տեսակետ

Արդյո՞ք կտեսնենք՝ ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Վարդանյան

Արդյո՞ք կտեսնենք՝ ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Վարդանյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը սոցցանցի իր էջում գրառում է արել.

«Այսօր ԱԱԾ-ի կողմից հրապարակվել է փաստաթուղթ առ այն, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը ԿԳԲ գործակալ է, ինչպես նաև առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ

Հիշեցնեմ , որ 2001 թվականի ապրիլից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ, նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում՝ Հայ Եկեղեցու ներկայացուցիչ։ 2001 թվականի սեպտեմբերի 30-ին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս։ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին շնորհվեց Արքության պատիվ՝ ի գնահատություն նրա նվիրյալ և նախանձախնդիր ծառայության:

Կարծում եմ՝ մի հարց հուզում է բոլորին․ արդյո՞ք կտեսնենք, թե ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին։ Չէ՞ որ նա՝ Կտրիճը, իր բազմաթիվ հայտարարություններում ազգային շահերի կարևորությունն էր վկայակոչում։

Տեսնենք»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական