Տեսակետ

Ըստ Մարուքյանի՝ լուման ունենք, որ թաիլանդական բանակը գրոհում է Կամբոջան. Ղազարյան

Ըստ Մարուքյանի՝ լուման ունենք, որ թաիլանդական բանակը գրոհում է Կամբոջան. Ղազարյան

Լրագրող, հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ըստ Էդմոն Մարուքյանի՝ մենք Ադրբեջանից նավթամթերք ենք գնում, հետևաբար, ֆինանսավորում ենք Ադրբեջանի բանակը։ Մենք Թուրքիայից էլ ենք ապրանքներ գնում, հետևաբար, ֆինանսավորում ենք ոչ միայն Թուրքիայի բանակը, այլև՝ ՆԱՏՕ-ին։

Ապրանքներ ենք գնում Ռուսաստանից, բնականաբար, ֆինանսավորում ենք ռուսական բանակը և, փաստորեն, Ուկրաինայի վրա հարձակումը։ Ուկրաինական կոնֆետներ բերելով՝ ֆինանսավորում ենք ուկրաինական բանակը, և, փաստորեն, մեր շնորհիվ է նաև, որ Ուկրաինան էսքան դիմադրում է։

Իմիջիայլոց, Արևմուտքը  և Ռուսաստանը միլիոնավոր և միլիարդավոր դոլարների առևտուր են անում՝ ուժեղացնելով միմյանց բանակները, ափսոս, այնտեղ «Լուսավոր Հայաստան» չկա, որ լուսավորի մարդկանց՝ թշնամական բանակները չուժեղացնեն։

Չինական ապրանքների պակաս չկա Հայաստանում։ Փաստորեն, ֆինանսավորում ենք չինական բանակը, և Աստված չանի՝ մի բան սկսվի Թայվանի շուրջ․ մեղավոր դուրս կգանք կռվի մեջ։

Մեր զբոսաշրջիկները սիրում են գնալ Թաիլանդ։ Այնտեղ գումարներ ծախսելով՝ մենք հզորացնում ենք Թաիլանդի բանակը և մեր համեստ լուման ունենք, որ թաիլանդական բանակը գրոհում է Կամբոջան»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական