ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Անթիվ անհամար քննարկումներ, հարցեր, մասնագետներ, հարցականներ, փաստաթղթեր, հանդիպումներ, լրամշակումներ, հուսահատության պահեր, ուրախության վայրկյաններ, անմոռանալի տպավորություններ, ձեռքբերված գիտելիք, հմտություն, ընկերներ, չարախոսներ.... Շնորհավորում եմ մեզ բոլորիս, մենք քայլ առ քայլ ունենալու ենք հասանելի առողջապահություն բոլորի համար:
Վերջին 30 տարիների ընթացքում տարբեր կառավարություններ ու կուսակցություններ կամ խոստացել են կամ սկսել են փոքրիկ քայլեր առողջության ապահովագրության ներդրման համար ու այդպես էլ ոչինչ չեն արել: Բայց միայն այս Կառավարությունը Վարչապետի և նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կամք դրսևորեց ու քրտնաջան աշխատեց խոստացածը իրականացնելու և վերջապես մարդկանց համար հասանելի առողջապահություն երաշխավորելու համար: Եվ այս պահը իրոք պատմական է մեր երկրի զարգացման, մեր երկրի մարդկային կապիտալի զարգացման ու բոլորիս առողջության պահպանման առումով:
Վստահեցնում եմ, որ անցած ճանապարհը շատ դժվար էր, ու դեռ ավելի դժվար աշխատանք է մեզ սպասվում, բայց մենք դա գիտակցելով ենք անում, որովհետև հասկանում ենք ինչքան կարևոր է այն մեր քաղաքացիների, ծնողների, երեխաների ու մեզ համար:
Առողջ եղեք:
ԵՎ We did it! We did it TOGETHER»