ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը սոցցանցի իր էջում գրառում է արել.
«Սույն թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծին, ըստ որի նախատեսվում է անցումային ժամանակաշրջան տրամադրել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող կամակերպություններին՝
- մինչև լիցենզավորումը մեկ տարվա ընթացքում ճանաչել օրինական ԿԲ դիմում ներկայացրած կազմակերպությունների գործունեությունը,
- մինչև 300,00 դրամ կանխիկի սահմանափակման արգելքը վերացնել մինչև 2 տարի ժամկետով,
- թույլատրել կանխիկով իրականացվող գործարքները միայն նույնականացման փաստաթղթով՝ առանց բնակության հասցեի պահանջի,
- թույլատրել ATM -ների տեղադրումն ու դրանցով գործարքները՝ պահպանելով կանխիկացման 300,000 դրամ սահմանաչափը:
Կարևոր եմ համարում նշել, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է մնալու ոլորտի զարգացման ու օրենքի կիրարկման ընթացքը՝ օրենսդրական հնարավոր բացերը լրացնելու և ոլորտի գործունեության բալանսավորված կարգավորումներ ապահովելու համար»։