Տեսակետ

Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2%-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» ընթացակարգով. ՊԵԿ նախագահ

Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2%-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» ընթացակարգով. ՊԵԿ նախագահ

 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Կանխատեսելի բիզնես միջավայր, ծախսերի նվազում, ժամանակի խնայում և պետություն–բիզնես վստահության ամրապնդում։ Նոյեմբերին ունեցել ենք աննախադեպ ցուցանիշ․ ապրանքների հայտարարագրերի 70․2%-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ ընթացակարգով։

2025 թվականի նոյեմբերին բաց է թողնվել 23 016 ապրանքների հայտարարագիր՝ 2024 թվականի նույն ամսին՝ 23 159։ Եթե 2024-ի նոյեմբերին հայտարարագրերի 56․4%-ն էր բաց թողնվել «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ, ապա 2025-ի նույն ամսում՝ արդեն 70․2%-ը։ Աճը կազմել է 13․8 տոկոսային կետ, զուգահեռաբար զգալի նվազել է նաև «դեղին ուղի» և «կարմիր ուղի» միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բացթողումների քանակը։

Մաքսային ռիսկերի կառավարման համակարգն ավելի թիրախային և արդյունավետ է աշխատում․ ավելի քիչ «անհարկի» ստուգումներ, ավելի շատ վստահություն կարգապահ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նկատմամբ։

Սա վկայում է այն մասին, որ ռիսկերի կառավարման համակարգի շարունակական արդիականացումը և մշտադիտարկումը տալիս է իր դրական արդյունքները, զուգահեռաբար աճում է նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կարգապահությունը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական