Տեսակետ

ԵՊՀ տվյալների կենտրոնը պատրաստ է

ԵՊՀ տվյալների կենտրոնը պատրաստ է

ԵՊՀ մեքենայական ուսուցման լաբորատորիայի խմբի ղեկավար Հրանտ Խաչատրյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Երևանի պետական համալսարանի տվյալների մշակման կենտրոնը պատրաստ է։ Նա նաև գրառմանը կից տեղադրել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է արված աշխատանքները։

«Երևանի պետական համալսարանի տվյալների մշակման կենտրոնը (դատացենտրը) պատրաստ է: Պատրաստ է հյուրընկալել, անխափան հոսանքով ապահովել ու հովացնել 300kW-ի սարքավորումներ:

Առաջին 120kW-ը լինելու է 64 GPU-ներով գերհամակարգիչը, որի տեղադրման համար վաղը կժամանեն Supermicro ընկերության ներկայացուցիչները: Աստիճանաբար կտեղադրվեն ևս ~30kW-ի կոմպեր ԵՊՀ-ից: Մնացած 150kW-ը կմնա ազատ՝ ապագայում ընդլայնման համար: Եթե լավ, էկզոտիկ կոմպի կամ նման բանի միտք ունեք, որ կարելի է տեղադրել, ասեք:
Իմ գործը հիմա դառնում է կազմակերպել, որ մաքսիմալ շատ գիտնականներ ու ուսանողներ դառնան էս տեսակ կոմպերի լավագույն կիրառողներ, սրանից գիտական արդյունք քամողներ:

Տեսանյութում փորձարկում են հովացման համակարգը. քանի որ դեռ կոմպերը տեղադրված չեն, հզոր տաքացուցիչներ են միացրել, որ «սիմուլացնեն» կոմպի ծախսած հոսանքն ու անջատվող ջերմությունը»,- ասվում է գրառման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական