Տեսակետ

197 քաղաքացի վճարել ու հաշվառվել է ԶՈՒ պահեստազորում

197 քաղաքացի վճարել ու հաշվառվել է ԶՈՒ պահեստազորում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Կառավարությունն այսօր հավանություն տվեց իմ կողմից շրջանառված օրենքի նախագծին, այն Ազգային ժողովում կքննարկվի 2026 թվականի հունվարին։

Նախագծով առաջարկում եմ ընդլայնել իմ հեղինակած նախորդ օրենքի ընձեռած հնարավորությունները, որն ընդունվեց 2024 թվականի հունվարին։

Ըստ այդ օրենքի զինվորական ծառայություն չանցած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրական պատասխանատվությունից կամովին ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը՝
1. ծառայել 24 ամիս,
2. ծառայել 12 ամիս և պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ,
3. ծառայել 6 ամիս և պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ,
4. ծառայել 1 ամիս և պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ,
5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ:

Օրենքի ընդունումից անցել է 1 տարի և 10 ամիս, այսօր ունենք 1110 հետախուզվող անձ ում 27 տարին լրացել է օրենքի ընունումից հետո։

Անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որպեսզի օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած անձինք նույնպես կարողանան օգտվել այս օրենքից, այլապես նրանք չեն վերադառնա Հայաստանի Հանրապետություն, կսպասեն մինչև լրանա իրենց 37 տարին և վաղեմության հիմքով կարճվի հարուցված քրեական գործը։ Մենք կկորցնենք թե՛ մարդկային և թե՛ ֆինանսական մեծ ներուժ։

Նշեմ նաև, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2024 թվականի փետրվարի 12-ից 2025 թվականի օգոստոսի 1-ն ընկած 17 ամիսների ընթացքում, սույն օրենքից օգտվել է 197 քաղաքացի, նրանք ծառայել և/կամ վճարել են սահմանված վճարներ ու հաշվառվել ՀՀ ԶՈՒ պահեստազորում։ Պետական բյուջե է մուտքագրվել 1.904.000.000 դրամ (5 միլիոն ԱՄՆ դոլար)»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական