Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ինչու է մոլիբդենի շուրջ գլոբալ փոփոխությունը նոր հնարավորություն ստեղծում Հայաստանի համար
Տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխության պայմաններում փոխվում է մոլիբդենի դերը՝ այն դարձել է բարձրարժեք ռազմավարական նշանակություն ունեցող մետաղ։
Այսօր աշխարհում մոլիբդենը պահանջվում է՝
• պաշտպանական արդյունաբերությունում,
• էներգետիկ անցման տեխնոլոգիաներում,
• կիսահաղորդչերի բարձր ջերմաստիճանի բաղադրիչներում։
Արդյունքում՝
• Կանադան և Ավստրալիան այն ներառել են Critical Minerals ցանկում,
• ԵՄ-ն այն դիտարկում է որպես ռազմավարական մետաղ արդյունաբերական անվտանգության համար,
• ԱՄՆ-ը առաջնահերթ կարևորում է այն պաշտպանական և էներգետիկ տեխնոլոգիաներում։
Գլոբալ պահանջարկը տեղափոխվել է հումքից դեպի մաքուր մետաղ, մետաղային փոշիներ և առաջադեմ համաձուլվածքներ։
Հայաստանի մրցակցային առաջավորությունները
Հայաստանը այս շղթայում ունի մի շարք իրական ուժեղ կողմեր․
• տեղական և կայուն Mo խտանյութի մատակարարում,
• գործող վերամշակման ենթակառուցվածք և մասնագիտական փորձ,
• միջազգային մակարդակի ինժեներներ՝ մրցունակ ծախսերով,
• թափանցիկ ու կանխատեսելի բիզնես միջավայր՝ համարժեք արևմտյան շուկաներին,
• աշխարհագրական կապեր ԵՄ և տարածաշրջանի արդյունաբերական կենտրոնների հետ։
Արժեքի ստեղծման նոր տրամաբանություն
Մոլիբդենի շղթան՝ MoO₃ → մետաղ → փոշիներ → TZM / MHC համաձուլվածքներ,
կարող է ստեղծել 4–20 անգամ ավելի մեծ արժեք, քան հումքի ուղղակի արտահանումը։
Ներկա զարգացումները վերամշակման, բարձր տեխնոլոգիական նյութագիտության և արդյունաբերական ընդլայնման հնարավորություն են՝ որտեղ Հայաստանը կարող է ձևավորել իր տեղը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և գլոբալ տեխնոլոգիական շղթաների մեջ»։