Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված Տեր Արամը սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.
«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի նրա մեջ»։
Նշենք, որ ըստ հրապարակված լուսապատճենի՝ եպիսկոպոսներն իրենց հայտարարության մեջ նշել են. «Դիմում ենք եկեղեցու հավատացյալ և նվիրյալ զավակներին՝ միանալու աշխարհասփյուռ հայության սրբություն սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին՝ խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»։