Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Հայաստանցի, հայ, ոչ բարով յեղափոխական հրապարակագիրը տառացիորեն երեկ թուլացած հաճույք էր ստացել Թրամփի կողմից Ուկրաինային ներկայացված «կապիտուլյացիայի ակտը» կարդալուց և երազում էր, որ նման մի «թուղթ էլ Նիկոլի սեղանին դնեն»:
Բայց խնդրեմ՝ բացատրեք, հարգելիներս. ո՞վ է տեսել, որ մի երկիր մյուսին «կապիտուլյացիայի ակտ» ներկայացնի, հետո իր արտաքին գործերի նախարարին, ով նաև նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականն է, գործուղի, որ գնա- «կապիտուլյանտի» հետ քննարկի «կապիտուլյացիայի պայմանները»:
Թրամփի ուկրաինական ծրագրի դեպքում դա տեղի է ունեցել. պետքարտուղար Ռուբիոն ժամեր շարունակ Ժնևում բանակցել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար, ԱԽ քարտուղար Ումերովի հետ և անձամբ հայտարարել, որ հասել են զգալի առաջընթացի, արդյունքում կունենան փաստաթուղթ, որ կբավարարի Ուկրաինային, բնականաբար, նաև՝ ԱՄՆ-ին: Понятно, господа?: Վերջնական ծրագիրը համաձայնեցվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, ներգրավված է նաև եվրոպական եռյակը՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան: Իհարկե, չկա երաշխիք, որ Պուտինը կընդունի այդ ծրագիրը, բայց դա արդեն «խեղդվողի գործն է»»: