Տեսակետ

Հուքերը Բաքվում էլ է միայնակ. Բադալյան

Հուքերը Բաքվում էլ է միայնակ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Սա ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Ալիսոն Հուքերն է: Երեւանից հետո նա մեկնել է Բաքու, ինչպես եւ ենթադրել էի: Սովորաբար, ամերիկյան այդ ռանգի պաշտոնյաները կատարում են ռեգիոնալ այցեր:

Երեւանում մեծ ուշադրության էր արժանացել Հուքերի այցը Ծիծեռնակաբերդ՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպես արդեն հայտնի է, նրան չէր ուղեկցել որեւէ պաշտոնյա: Ես ենթադրել էի՝ այդ առնչությամբ առաջացած աղմուկի ֆոնին, որ Հուքերն ըստ ամենայնի կատարել է մասնավոր այց եւ անգամ ԱՄՆ դեսպանը նրա կողքին չէր:

Բաքվում էլ Հուքերն այցելել է այսպես կոչված Շահիդների պուրակ, որն ինչպես հայտնի է Արցախի եւ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիաներին մասնակցած զինծառայողների հուշահամալիրն է նաեւ: Հուքերը այստեղ էլ է միայնակ: 

Բայց հարցն իհարկե միայնակը չէ, այլ «պարիտետը»: Նա մասնավոր սկզբունքով այցելել է երկու երկրների պետական արարողակարգ ներառված հուշահամալիրներ: 

Սա պաարզապես արտահայտում է Նահանգների քաղաքականության «համաչափությունը» Հայաստանի եւ Ադրբեջանի հարցում: Սա է այստեղ հիմնարարը, որպեսզի հանրությունը չհայտնվի պատրանքների մեջ, որ մատուցվում է, թե ԱՄՆ պատրաստ է լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր:

ԱՄՆ այդ իմաստով միանգամայն բաց է ներկայացնում իր մոտեցումը՝ անվտանգությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորելն է: Ընդ որում, այդ հարցում Նահանգները ընդհանուր առմամբ միանգամայն լոյալ է այն պատկերացումների հետ, որ տվյալ հարցի առնչությամբ ունեն Բաքուն ու Անկարան:  Եվ ոչ թե այն պատճառով, որ բավարար չեն «սիրում» Հայաստանը, այլ որովհետեւ ննրանց համար դա նույնիսկ չորորդ-հինգերորդական հարց է, թե ինչ պայմաններով ու տրամաբանությամբ կլինի այդ կարգավորումը»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական