Տեսակետ

Սերժ Սարգսյա՛ն, զգում եք, չէ՞, ինչ այլանդակ բան եք ասել. Հակոբյան

Սերժ Սարգսյա՛ն, զգում եք, չէ՞, ինչ այլանդակ բան եք ասել. Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մեր պարտության, Արցախի կորստի ու հայաթափման հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղքն ու պատասխանատվությունը երբեք չպետք է դրվի կասկածի ու հարցականի տակ, ինչքան էլ պաշտոնական պրոպագանդան ու նրա քարոզիչները փորձեն դա անել ու անում են:

Սրա հետ մեկտեղ չպետք է երբեք մոռացվի նաև Սերժ Սարգսյանի այլանդակությունը:

Այսօր դառը սուրճի հետ պիտի գրեի "Հայաստանի դենացիֆիկացիայի մասին" (դա կանեմ, երբ շաքարավազը վերջանա, մանավանդ, որ այդ թեման շատ զգայուն է), սակայն ԱՆԻ կենտրոնի որոնողական համակարգը ինձ հիշեցրեց, թե ինչ է ասել Սերժը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին 2007 թվականի այս օրը՝ նոյեմբերի 19-ին:

Ահա վերնագիրը.

Տեր-Պետրոսյանը երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար․ Սերժ Սարգսյան, 19 նոյեմբեր, 2007թ

Ահա տեքստը.

«Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Մասնավորապես, նախկին նախագահի հայտարարության մասին, թե Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ուղիղ երեք տարի հետո «պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել», Սերժ Սարգսյանը ասաց. «Երեւի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»:

Պարոն Սերժ Սարգսյա՛ն, զգում եք, չէ՞, ինչ այլանդակ բան եք ասել:

Քիչ է 1998-ին Ձեր ընկերների հետ վիժեցրել եք Արցախը հայկական պահելու միակ հնարավորությունը՝ միաժամանակ զավթելով իշխանությունը, քիչ է Մարտի 1-ի արյամբ եք եկել իշխանության, քիչ է 2015-ի սահմանադրություն եք գրել Ձեզ համար, որ հավերժ մնաք (ինչպես մի ռուս հայտնի լրագրող է ասել՝ Սերժի գողացած մեքենան վարում է Նիկոլը), քիչ է 10 տարի ոչինչ չեք արել Արցախի համար, հիմա էլ խոսում եք, թե 2019-ին Նիկոլը մերժել է համանախագահների առաջարկը:

Իսկ ինչու Դուք ու Ձեր ընկերները վիժեցրեցիք 1997-ի փուլայինը, որ տասն անգամ ավելի ընդունելի էր, քան 2019-ի առաջարկը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական