Տեսակետ

Վաղարշապատի ընտրությանը փլուզվեց «կոնսենսուս -» քաղտեխնոլոգիական մանտրան. Աթանեսյան

Վաղարշապատի ընտրությանը փլուզվեց «կոնսենսուս -» քաղտեխնոլոգիական մանտրան. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Քաղտեխնոլոգիական «կոնսենսուս -»  հնարքն առաջին անգամ կիրառվել է Արցախի 2020թ. նախագահական ընտրություններում : Բոլոր թեկնածուները պայքարում էին, որպեսզի  Արայիկ Հարությունյանը մի փուլով չընտրվի: Արդյունքում Ստեփանակերտը պատերազմն ընդունեց պետական-քաղաքական աղետալի անկազմակերպվածությամբ, կառավարման համակարգի գրեթե անգործությամբ, ինչը եւ դարձավ պարտության, թերեւս, գլխավոր պատճառը:

«Կոնսենսուս -» տեխնոլոգիան կիրառվել է Գյումրու ընտրություններում. բոլոր ուժերն ամեն ինչ արել են, որպեսզի ՔՊ թեկնածուն չհաղթի:  Վարդան Ղուկասյանը խոստանում էր նախադեպը կիրառել խորհրդարանական ընտրություններում եւ Հայաստանը տանել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմ: Ըստ էության, դա հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորումը վիժեցնելու, Հայաստանի քաղաքակրթական այլընտրանքը բացառելու, անվտանգային եւ տնտեսական միջավայրը սահմանափակելու ծրագիր է:

Վաղարշապատի համայնքային ընտրության կարեւորությունը ոչ այնքան ՔՊ թեկնածուի հաղթանակն է, որքան որ՝ «կոնսենսուս -» քաղտեխնոլոգիական մանտրայի փլուզումը, արժեզրկումը:  Կոտրել «կոնսենսու -» քաղտեխնոլոգիական մատրիցան, նշանակում է ընտրել խաղաղության եւ նոր Հայաստանի օրակարգը: Դա իշխանության հաջողությունն է, որ նրան կրկնակի պատասխանատվության տակ է դնում: Խաղաղության փորձությունն ավելի ծանր է, քան պատերազմինը»:

Գնահատեք հոդվածը

4.5 /5
2
գնահատական