Տեսակետ

Նրանց նպատակը ոչ թե Հայաստանն է, այլ Հայաստանում իշխանություն ունենալը. Քամալյան

Նրանց նպատակը ոչ թե Հայաստանն է, այլ Հայաստանում իշխանություն ունենալը. Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այն պահից սկսած, երբ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, դուրս եկավ հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից, և սկսվեցին չմիջնորդավորված բանակցությունները, իսկ այդ ֆոնի վրա նաև մեծացավ ամերիկյան կողմի ազդեցությունը, Հայաստանում տիտղոսային ընդդիմությունը սկսեց խոսել նոյեմբերի 9-ի կարևորության մասին՝ նշելով, որ հենց այդ պայմանավորվածությունն է, որ թույլ է տալիս Հայաստանին` պաշտպանել սեփական շահերը։ Իսկ մինչ այդ նրանք նոյեմբերի 9-ը համարում էին դավաճանություն, խայտառակություն, կապիտուլացիա։

Սա խոսում է մեկ բանի մասին․ այս մարդիկ ոչ թե դիրքավորվում են պետական շահերից ելնելով, այլ` ըստ պատեհության։ Այսինքն, եթե տվյալ պահին իշխանության գալու համար պետք է տրորեն պետական շահերը, ապա նրանք դա կանեն։

Այդպես նրանք այդ շահերը տրորեցին 1998-ին, տրորեցին բազմաթիվ ընտրություններ կեղծելով, տրորեցին նաև 2018-ից հետո, երբ, շատ լավ հասկանալով, որ պատերազմը անխուսափելի է, ամենօրյա ռեժիմով սադրում էին նոր իշխանություններին՝ ասելով, թե եկել են հողերը տալու, և այսպես շարունակ։

Հիմա էլ են նույն բանը անում։ Բոլորն էլ գիտեն, որ ներկա պահին Հայաստանի համար որոշակի հնարավորություններ են բացվել՝ շունչ քաշելու, ժամանակը իր օգտին ծառայեցնելու, հասարակության միջից վախերը հանելու համար։ Բայց կրկին այդ նույն հավաքակազմը ամենօրյա ռեժիմով թիրախավորում է այդ ամենը, որովհետև նրանց նպատակը ոչ թե Հայաստանն է, այլ Հայաստանում իշխանություն ունենալը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական