Տեսակետ

2020 թ. նոյեմբերին ՊՊԾ-ի մեծ մասին վարչապետը Սյունիք էր ուղարկել. Ռուբինյան

2020 թ. նոյեմբերին ՊՊԾ-ի մեծ մասին վարչապետը Սյունիք էր ուղարկել. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«2020 թվականի նոյեմբերի սկիզբն էր, օրը հստակ չեմ հիշում: Պատերազմ էր, բայց 5-րդ շարասյունն արդեն ներքաղաքական պայքարը սկսել էր:

Մտա կառավարության շենք, բարձրացա վարչապետի աշխատասենյակ: Երբ որ ներս մտա, ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ շենք մտնելիս որևէ ոստիկան չեմ տեսել, իսկ շենքի ներսում տեսել եմ ՊՊԾ երկու աշխատակից ընդամենը` մեկը շենքի մուտքի դռան մոտ, մյուսը` վարչապետի աշխատասենյակի մոտ:

Վարչապետին հարցրեցի, թե ուր են բոլորը: Ասաց, որ ՊՊԾ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք:

Օրեր անց պատերազմին չմասնակցած հայրենասերները պիտի գրոհեին կառավարության շենքը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական