Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի գրառումը․
«Անկեղծ չեմ կարողանում հասկանալ ՀՀ նախագահի պաշտոնը 10-ական տարի զբաղեցրած երկու սուբյեկտների՝ իրար հերթ չտալով սեփական թիմակիցներին պոդկաստ ու հարցազրույց տալու իմաստը ու դրանց ընթացքում մեր պետությանն ու պետականության դեմ սուտ մատնություններ անելը։
Ո՞վ կարող է բացատրել՝ սույն մրցավազքի նպատակը որն է։ Թե ո՞վ ավելի վատ բան կասի մեր պետության մասին, ո՞վ ավելի լավ կմանիպուլացի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, ով ավելի շատ «կպառկի» մեր նկատմամբ իր պարտքը չկատարածների ոտքերի տակ՝ այդպես էլ չհասկանալով, որ արդեն վաղուց մեր երկրի վերաբերյալ որոշումները կայացվում են հենց մեր երկրում, ոչ թե այլ երկրներում։
Ենթադրենք հենց այդպես է։ Ինչի՞ են նրանք դրանով հասնելու՝ բացի էլ ավելի շատ ատելությունից ժողովրդի կողմից։
Ի վերջո, ի՞նչ է այս ամենը նրանց տալիս։ Բացատրեք խնդրեմ»։