Տեսակետ

Հեղափոխությունից հետո սոցիալական ծախսերը եռապատկվել են. Թունյան

Հեղափոխությունից հետո սոցիալական ծախսերը եռապատկվել են. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Գծապատկերում ներկայացված են ՀՀ պետական բյուջեից հատկացումները սոցիալական նպաստների և կենսաթոշակների գծով 2015-2026թթ.։

  • 2024 թվականին սոցիալական ուղղությամբ ծախսերն առաջին անգամ գերազանցել են 1 տրիլիոն դրամը։
  • Այս տարվա համար, բյուջեի ճշտված տարեկան պլանով, նախատեսվում է ծախսել 1.1 տրիլիոն դրամ:
  • 2026թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է սոցիալական նպաստների և կենսաթոշակների ծախսերին հատկացնել մոտ 1.3 տրիլիոն դրամ։
  • 2018 թվականի հեղափոխությունից հետո սոցիալական ուղղությամբ ծախսերը եռապատկվել են։

Այն մարդիկ, որոնք առավոտից երեկո հայտարարում են, թե սոցիալական ուղղությամբ ոչինչ չի արվել այս տարիների ընթացքում, ճիշտ կանեն ծանոթանան ոչ միայն վերջին տարիների դինամիկային, այլ մինչեւ 2018 թվականի տվյալներին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական