Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Երբ իր պաշտպանության նախարարը գլուխը կախ մասնակցում է Պուտինի պաշտպանության նախարարի կազմակերպած խորհրդի նիստին և ընդունում, որ Ադրբեջանը եվրասիական անվտանգային համակարգի մաս է, Իլհամ Ալիևը հիշում է նախանցյալ դարասկզբին ցարական Ռուսաստանի «գծած պատմական քարտեզները»:
Իսկ երբ Թրամփը մերժում է Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների հետ նրան ընդունել Սպիտակ տանը և հարկադրում է դադարեցնել Ռուսաստանից էժան նավթի ներմուծումները, Ալիևը, բնականաբար, խոսում է Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» մասին: Մանավանդ, երբ լսում է, որ ԱՄՆ նախագահի որդին մոտ ապագայում կարող է Երևան այցելել:
Սա, իհարկե, ինքնահանգստանալու առիթ չէ: Պարզապես պետք է նրա հռետորաբանության դիվանագիտական ենթատեքստերը տեսնել»: