Տեսակետ

Իրենց խնդիրը հայկական պետությունը ռուսական մոդելի երկիր դարձնելն է. Քամալյան

Իրենց խնդիրը հայկական պետությունը ռուսական մոդելի երկիր դարձնելն է. Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Անկախ նրանից՝ միջավայրը դեմոկրատական է, թե ոչ, միևնույն է՝ քաղաքականության մեջ տեսակետները տարբեր են լինում։ Պարզապես դեմոկրատական համակարգերում այդ տեսակետները մրցակցում են, իսկ բռնապետական համակարգերում շատ տեսակետներ մնում են ծպտյալ վիճակում։

Սովետական համակարգը գաղափարական դիկտատուրա էր, որտեղ բոլորին պարտադրված էր միաձև ու միաբովանդակ մտածողություն։ Բայց նույնիսկ այդ միջավայրում եղել են դիսիդենտներ, որոնք չեն կիսել մեծամասնության կարծիքը։

Խոսեցի այս մասին, որովհետև որոշ հոգևորականներ պնդում են, թե Հայաստանում իրենց հետապնդած քաղաքական կողմնորոշումն ու գաղափարները անքննելի են, քանի որ, ըստ նրանց, դա բխում է ազգի շահերից։

Սա նշանակում է, որ այդ մարդիկ չեն կարողանում հաշտվել, որ քաղաքականության մեջ այդպես չի կարող լինել, առավել ևս՝ եթե տվյալ պետությունը սահմանադրորեն հաստատված ժողովրդավարական երկիր է։

Իրականում նրանք շատ լավ հասկանում են ամեն ինչ, բայց իրենց խնդիրը ոչ թե հասկանալն է, այլ հայկական պետությունը ռուսական մոդելի երկիր դարձնելը, որտեղ ընտրությունները կկրեն ձևական բնույթ, իշխող վերնախավը ամբողջությամբ կթելադրվի պաշտոնական Մոսկվայից, իսկ եկեղեցին էլ կդառնա այդ ամբողջ գործընթացի մասնակիցը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական