Տեսակետ

Ասում են՝ 18000 արցախցի է տեղավորել, ասես՝ իրենց տանն է տեղավորել. Սաֆարյան

Ասում են՝ 18000 արցախցի է տեղավորել, ասես՝ իրենց տանն է տեղավորել. Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մասիսի ձերբակալված քաղաքապետի համար ասում են' 18000 արցախցի է տեղավորել։ Ասես' իրենց տանն է տեղավորել, միասնական սոցիալական ծառայություներն ինքն է աշխատացրել, բնակվարձերն ինքն է փակել, ոչ թե պետությունը, ու այդպես լցրել են որոշ արցախցիների ուղեղը, առաջներն արել ու տարել օդանավակայան... Հապա մի տեսեք, թե բարոյականության և ստի որքան կարմիր գծեր են հատել... Ու, հա, նա էլ ասենք, որ տեղահանվելուց հետո արցախցիների ճնշող մեծամասնությունը նախընտրում էր երևանամերձ հատվածներ, այլ ոչ թե հեռավոր-սահմանամերձ մարզեր... Ոչ թե որ Նոյեմբերյան կամ Բերդ կամ այլ համայնքների ղեկավարներն ավելի քիչ թիկնեղ ու փոքր գիրկ ունեին, քան 18000 արցախցու տեղավորած Մասիսի թիկնեղ ու գրկաբաց համայնքապետը»...

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական