Տեսակետ

Տիգրան Նաղդալյանը ԱԱԾ-ի կալպակի տակ էր. Հրաչ Մելքումյան

Տիգրան Նաղդալյանը ԱԱԾ-ի կալպակի տակ էր. Հրաչ Մելքումյան

«Ազատություն» ռ/կ երևանյան բյուրոյի նախկին ղեկավար Հրաչ Մելքումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պահի տակ հիշեցի Վազգեն Սարգսյանին հետմահու ազգային հերոսի կոչում շնորհելու արարողությունը, որը, կարծեմ, տեղի ունեցավ 99-ի վերջին։ Նախագահականում կազմակերպված արարողությանը Արամ Սարգսյանին չտեսա, եկել էր փոքր եղբայրը` Արմեն Սարգսյանը, Գրետա մայրիկի հետ։ Արարողությունից հետո Արմենը Քոչարյանին չմոտեցավ,  նստած տեղից վեր կացավ, գնաց դեպի ելքը։ Քոչարյանը արագ քայլերով հասավ նրան, ձեռքը դրեց ուսին, հետ շրջեց, համբուրեց։ Մի քանի տարի անց Արմեն Սարգսյանը ձերբակալվեց Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով։

Տիգրանը ԱԱԾ-ի կալպակի տակ էր։ Նա ահաբեկչության գործի առանցքային վկաներից էր։ Նրա սպանության գործի բացահայտումը շատ կասկածելի էր։ Մի ղարաբաղցու գոմի հատակում թաքցրած զենք էր հայտնաբերվել ու նրանք խոստովանել էին, որ իրենք են խփել Տիգրանին, բայց կրակոցները հայտնաբերված զենքով չէին  արձակվել։ Եթե արդարության պահանջ կա Տիգրանի սպանության գործը պետք է վերանայվի։ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, բայց վաղաժամ ազատ արձակվեց Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական