Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Տեղեկատվա-քարոզչական այս փոխհրաձգությունների, կոմպրոմատների պատերազմի իմաստը ո՞րն է: Կա առարկայական իրավիճակ, իշխանությունը գնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, հարևանների հետ նոր որակի և մակարդակի հարաբերությունների հաստատման: Ի՞նչ է ասում ընդդիմությունը:
Դե՞մ է այդ ուղեգծին: Եթե այո, ապա պետք է կոնցեպտուալ այլընտրանք առաջարկի, հիմնավորի, իր պլատֆորմի շուրջ հանրային կոնսոլիդացիա ապահովի: Ի՞նչ է ասում Մայր աթոռը՝ դե՞մ է խաղաղությանը, իսկ փոխարենն ի՞նչ է առաջարկում՝ թող Ամենայն հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները միասնական կոնդակով ներկայացնեն Հայաստանի քաղաքացուն, աշխարհասփյուռ հայությանը:
Թե չէ շատ կայուն տպավորություն է, որ ընդդիմությունը և Եկեղեցին միայն մի խնդիր ունեն՝ իշխանությունը թող իր գործն անի, բայց իրենց ձեռք չտա: Այդքանը կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ կոնֆիդենցիալ հանդիպմանն ասել, տալիք-առնելիքի հարցերը կարգավորել և անցնել տներով: Երեք միլիոն մարդու դիվուդադարի մատնելու ի՞նչ կարիք կա, եթե ոչ աշխարհիկ, ոչ հոգեւոր ընդդիմությունը Փաշինյանի արտաքին քաղաքականությանը կոնցեպտուալ այլընտրանք չունի»: