Տեսակետ

Մայր Աթոռը տանում է բախման. Ստյոպա Սաֆարյան

Մայր Աթոռը տանում է բախման. Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մայր Աթոռը տանում է բախման, և ակնհայտ է, որ կիրակի օրվան ընդառաջ քայլ են կատարելու, որը պատարագին մասնակցող N թվով մարդկանց գրգռելու ու լարվածություն է ստեղծելու։ Դա ընդհուպ կարող է լինել եկեղեցու բանալիները փոխելու կամ դռները փակելու տեսքով, երբ N թվով մարդկանց ու կարգալույծ հռչակված քահանային արգելեն ներս մտնել կամ մոտենալ խորանին։

Իշխանությունները պարտավոր են հաշվարկել այս ամենը, եթե որոշել են վարչապետի մակարդակով մասնակցել Հովհաննավանքում հայտարարված պատարագին։ Եկեղեցու ներսում ու տարածքում որևէ անշնորհք դրսևորում չպետք է լինի»․․․

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական