ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Իսկ մանր կաշառակերին քաղաքապետ սարքած քաղաքական ուժերը ասելիք չունե՞ն։ Գիտակցու՞մ են գոնե, որ ուղիղ քաղաքական պատասխանատվություն են կրում այդ կաշառակերության համար։
Չեն ուզում գյումրեցիներին և Հայաստանի ժողովրդին բացատրել, թե այդ ինչպես և ինչու մանր կաշառակերին դարձրին քաղաքապետ։
Թե կաշառք վերցնե՞լն էլ է աստվածահաճո արարք, ինչպես ռազմական հեղաշրջման կոչեր անելն ու տեռորիստական ակտեր նախապատրաստելը։
Հ.Գ. չնայած ու՞ր է այնտեղ քաղաքական ուժ, սովորական մաֆիոզ կլաններ են կամ ծաղրածուներ»։