ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Վաղարշապատի ընտրություններում ասելիք և անելիք չունեցող քոչարյանական ընդդիմությունը հույսը դրել է արհեստական բանականությամբ գեներացված հոլովակների և տելեգրամյան ֆեյք ալիքներով Արգիշտի Մեխակյանին սևացնող նյութերի վրա։
Իսկ լրատվական կոչվող որոշ կայքեր, որոնցից վաղուց գարշահոտություն է տարածվում, տարածում են անանուն, անհայտ ծագման, բայց կարևորը Արգիշտի Մեխակյանին սևացնող այդ նյութերը։
Շանս չունեք, ձախողելու եք ինչպես միշտ, դուք պրոֆեսիոնալ ընտրություն պարտվողներ եք, վաղարշապատցին ձեզ նախորդ անգամ էլ է հաղթել, հիմա էլ է հաղթելու. վաղարշապատցին ձեզ միշտ է հաղթելու»։