Տեսակետ

Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները. Ռուբինյան

Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի:

Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները` Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը` Կտրիճ Ներսիսյանը` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով:

Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական