Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը գրում է.
«Իրականում մեր եկեղեցին լրջագույն ռեֆորմների ու փոփոխությունների կարիք ուներ։ Մեր կղերականության դեմ որոշ մեղադրանքներ էլ միանգամայն արդարացված են ու բոլորս շատ լավ գիտենք դա։
Վերջապես, իմ նման աթեիստները շատ կցանկանային, որ եկեղեցու ազդեցությունն ու դերակատարությունը որոշ հարցերում խստորեն գծված սահմանների մեջ դրվեր, իհարկե առանց սահմանադրության հերն անիծելու։
Բայց էս արշավի հետևանքը նույնն է լինելու, ինչ Քոչարյանի դեմ արշավի հետևանքը. ավելի ուժեղացած, ռեաբիլիտացված կղերականություն, որն էս ամեն ինչից հետո շատ ավելի մեծ ազդեցություն է ունենալու, քան էս արշավից առաջ ուներ։
Իշխանությունների ո՞ր արածն է նախատեսված արդյունքը տվել, որ էս մեկը տա»։