ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Մայր Աթոռը հաստատեց, որ ձայնագրությունն իրական է:
Լավ, բռնես, 1700-ամյա սրբագույն կառույցը փռես Քոչարյանի ու ռուսաստանցի բիզնեսմենի ոտքերի տակ` որպես քաղաքական կապիտա՞լ: Հանուն ինչի՞:
Հայ Առաքելական Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից: Նրա հակաեկեղեցական արշավը պետք է դադարի: Ուխտազանցը պիտի հեռանա»։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա. Radar Armenia-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից (խոսքը ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդի և հոգևորականների ձերբակալման մասին է):
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից էլ մեկնաբանել են Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։