«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր առավոտյան տեղի ունեցած ձերբակալություններն՝ առնչվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի մի շարք հոգևորականների, մտահոգիչ են և պահանջում են առավելագույն զսպվածություն թե՛ հանրային, թե՛ քաղաքական դաշտում։
Անհրաժեշտ է սպասել պաշտոնական պարզաբանումներին ու քննության արդյունքներին՝ առանց հապշտապ գնահատականների։
Եկեղեցու և պետության հարաբերությունների յուրաքանչյուր դրվագ պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում՝ խուսափելով էմոցիոնալ կամ քաղաքական շահարկումներից։
Հայաստանի հանրային կյանքի կայունությունն ու ինստիտուցիոնալ հավասարակշռությունը պահանջում են պատասխանատու վերաբերմունք ինչպես իշխանություններից, այնպես էլ՝ հասարակական շրջանակներից։
Այս պահին ամենակարևորը՝ պահպանել սառնասրտություն, հետևել գործընթացին իրավական և հանրային վերահսկողության շրջանակներում՝ հարգելով թե՛ օրենքը, թե՛ եկեղեցական ինստիտուտի արժանապատվությունը»։