Տեսակետ

Ներկայիս Թրամփը և Trump Tower Baku երկնաքերը կառուցող Թրամփը նույն մարդն է. Աթանեսյան

Ներկայիս Թրամփը և Trump Tower Baku երկնաքերը կառուցող Թրամփը նույն մարդն է. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր էջում գրել է․

«Էդ որ ծաղրում են, թե բա՝ Թրամփը Նիկոլ Փաշինյանին «տեղը չի բերում, բայց Իլհամ Ալիևին պատվում է», գիտե՞ն, որ ներկայիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և  2008թ. Բաքվում 130 մետր բարձրության Trump Tower Baku երկնաքերը կառուցող Դոնալդ Թրամփը նույն մարդն է: Ու դա հենց էնպես չի ստացվել:

Ալիևն է տրանսպորտի նախարար Զիա Մամեդովին «կուլակաթափ արել» եւ նրա փողերով Վաշինգտոնում «Ադրբեջանի տուն» հաստատություն հիմնադրել, որտեղ տարեկան երկու անգամ կոնգրեսականների, սենատորների, քաղաքապետ-նահանգապետների, բիզնեսմենների, լոբբիստական կառույցների ղեկավարների պատվին շքեղ ընդունելություն է կազմակերպվում: Բա դուք էլ «Հայաստանի տուն» ստեղծեիք»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական