Տեսակետ

ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցների օրինագծին. Դանագուլյան

ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցների օրինագծին. Դանագուլյան

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«Եթե ինձ մեկ շաբաթ առաջ ասեին որ ՀՅԴ-ն դեմ է հանդիսանալու Ալիևի դեմ սանկցիաներին, ուղղակի չէի հավատա: Կասեի` դա հավասարազոր է  դավաճանությանը: Կասեի` դաշնակները բավականաչափ խելք ունեն, որ այդպիսի բան չանեն: Բայց ես միամիտ էի:  

Ըստ ՀՅԴ-ի բարձրախոս հանդիսացող ANCA կազմակերպության հայտարարության` ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող PEACE Act օրինագծին: Ինչու՞: Որովհետև օրինագիծը «ընդամենը» զսպում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ:

Այսինքն, այն «ընդամենը» խոչընդոտում է Սյունիքի կորստին:

Այսինքն, այն «ընդամենը» պաշտպանում է սահմանին ծառայող 40000+ երիտասարդների կյանքերը:

Ըստ ՀՅԴ-ի խղճուկ արդարացման, վերը բերված «մանրուքներից» այն կողմ օրինագիծը չի հասցեագրում Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի դեմ: Այո, PEACE Act-ը իսկապես դա չի անում...այն չի լուծում Հայաստանի բոլոր պրոբլեմները: Բայց ինչպե՞ս կարող է դա պատճառ հանդիսանալ սանկցիաներին դեմ լինելու համար:

Նայեք, ես լրիվ կարող եմ հասկանալ մարդկանց վերապահումները օգոստոսի 8-ի համաձայնագրի կապակցությամբ: Բայց այստեղ խոսքն արդեն գնում է Ալիևի դեմ սանկցիաների մասին: Երբ ՀՅԴ-ն զոհաբերում է ՀՀ անվտանգության հարցը հանուն իր նեղ կուսակցական շահերի, այն հերթական անգամ ինքն իր ձեռքով պատռում է իր «հայրենասիրական» դիմակը ու ցույց տալիս, թե ինչպիսի խղճուկ աղանդի է վերածվել այս երբեմնի առաջադեմ հեղափոխական կուսակցությունը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական