ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Եթե մտածում եք՝ 2021 թվականին մեծ հաճույք էի ստանում 8-10 հանդիպումներ ունենալ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, իհարկե՝ չէ։
Սա ուղիղ մեջբերում է 10 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսից։
Հնարավոր չէ ավելի լավ նկարագրել Ռոբերտ Քոչարյան ֊ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հարաբերությունները, ուղղակի հնարավոր չէ»։