Տեսակետ

Եթե իսկապես ուժեղ եք, գնացեք ձեր գաղափարական հայրենիք Ռուսաստան. Քամալյան

Եթե իսկապես ուժեղ եք, գնացեք ձեր գաղափարական հայրենիք Ռուսաստան. Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Տասը տարում կարող էիք ՀԵՑ-ը վերածել մեգապոլիսին համապատասխանող ժամանակակից ծառայության, բայց դուք մտածում էիք միայն այն մասին, թե ինչպես ձեր եղբոր տղային 10.000 դոլար աշխատավարձ տալ։ Եվ այսօր նա էլ  հայտարարում է՝ «Էէ, բա հոպարս տալիս էր այդ փողը, որ փոխանցեի բարեգործական հիմնադրամին»։

Ձեր եղբայրը եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Այդ տարիներին մի՞թե չեք հարցրել նրան. «Այ քո ցավը տանեմ, էդ ինչպես եք կառավարում երկիրը, որ Երևանի հասարակական տրանսպորտը սպասարկում են ջարդուխուրդ միկրոավտոբուսները՝ ռուսական արտադրության «Գազել»-ները։ Մինչդեռ Երևանի քաղաքապետը պալատներ է կառուցում հենց Երևանում։ Ինչպե՞ս եք կառավարում այդ երկիրը, երբ մարդիկ առանց ընտրակաշառքի ձեզ ձայն չեն տալիս։ Իսկ դուք որտեղի՞ց եք գտնում այդքան գումար, որ պաշտոն ստանալու համար՝ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձի դիմաց, բաժանում եք միլիոնավոր դոլարների ընտրակաշառք»։

Հարցնեիք եղբորդ՝ «Ինչպե՞ս եք կառավարում երկիրը, որ այդքան մարդ ստիպված է գալիս Ռուսաստան՝ աշխատանք փնտրելու»։

Բայց դուք դրա փոխարեն ասում եք՝ «Եկել ենք փրկենք եկեղեցին ու ազգային արժեքները»։ Թեև, կարծես, ազգային արժեք ասելով հասկանում եք քրեաօլիգարխիայի ապօրինի գույքը, որն այսօր վիճարկվում է դատարաններում։ Իսկ եկեղեցի ասելով՝ նկատի ունեք գողական աշխարհի հետ սերտ կապերով հայտնի անձանց։

Եթե իսկապես ուժեղ եք, գնացեք ձեր գաղափարական հայրենիք համարվող Ռուսաստան և փորձեք այնտեղ բարձրաձայնել որևէ քաղաքական քննադատություն։ Թե՞ այնտեղ ամեն բան կատարյալ է, և չկա ոչ քաղաքական, ոչ տնտեսական անարդարություն։

Հայաստանում բոլորը սովետական կարոտախտով չեն տառապում, որ զավոդներ ու կոլխոզ-սովխոզ ասելով մարդկանց մոլորեցնեք։ Դուք ընդամենը ռուսական ազդեցության հերթական ներկայացուցիչն եք՝ ռուսական աշխարհի բարքերի կրողը։ Իսկ հայկական քաղաքական ինքնությունը ձեզ համար թշնամի երևույթ է, որի դեմ էլ իրականում պայքարում եք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական