«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ռուսաստանի վրա ուկրաինական հարվածների արդյունքում Հայաստանում բենզինը կէժանանա։
Ինչպես գիտեք, ուկրաինական հարվածների արդյունքում Ռուսաստանում բենզինի դեֆիցիտ է, և ԵԱՏՄ անդամ երկրները ստիպված են հաճախ բենզին առնել երրորդ երկրներից (Ռումինիա, Բուլղարիա և այլն), բայց այդ բենզինը մաքսատուրքով հարկվելու արդյունքում թանկանում է։
Այդ խնդրի հասցեագրման համար ԵՏՀ խորհուրդը որոշել է մինչև 2026թ. հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել բենզինի, դիզելային վառելիքի և այլ տեսակների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը»։