Տեսակետ

ՀԷՑ-ի ղեկավարությունը օգոստոսին պարգևավճար չի ստացել. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ղեկավարությունը օգոստոսին պարգևավճար չի ստացել. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները օգոստոս ամսվա համար նույնպես պարգեւավճարներ չեն ստացել. արդյունքում Ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում կրկին ունենք ավելի քան 20մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ խնայողություն։

«Ինչպես նաեւ, ՀԷՑ-ի գլխավոր տնօրինության աշխատակազմում կան բազմաթիվ բարձր վարձատրվող հաստիքներ (նույնիսկ՝ մի ամբողջ բաժին)), որոնց մեծ մասին մինչ այս որեւէ կոնկրետ գործառույթ կամ պարտականություններ չեն վերապահվել, սակայն դրանք զբաղեցրել են Ընկերության սեփականատերերի եւ նախկին բարձր ղեկավարության հետ որեւէ կերպ փոխկապակցված ու նրանց բարեհաճությունը վայելող կոնկրետ անձինք։

Վերջիններիս ազատումից հետո այդ հաստիքները չեն համալրվել եւ հետայսու եւս չեն համալրվելու, քանի որ դրանց անհրաժեշտությունն առհասարակ չկա՝ ՀԷՑ-ի կառավարման ընթացիկ փուլում, մինչեւ Ընկերության հաստիքացուցակների մաքրումը նմանատիպ «պարազիտ» հաստիքներից (այդ գործառույթն, ըստ Կանոնադրության, գտնվում է Տնօրենների խորհրդի լիազորությունների տիրույթում)։

Այդ հաստիքների թափուր լինելու հանգամանքով պայմանավորված՝ վերջին երկու ամիսներին, ի թիվս վերոնշյալի, ունեցել ենք նաեւ ավելի քան 15մլն ՀՀ դրամի հավելյալ խնայողություններ։

Ըստ այդմ, վերոնշյալ միջոցները ՀԷՑ Ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով՝ որպես հավելյալ պարգեւավճար, այս անգամ արդեն համաչափորեն բաշխվել են ՀԷՑ-ի շուրջ 1.669 աշխատակիցների միջեւ, ում օգոստոս ամսվա աշխատանքի վարձատրության հանրագումարը (աշխատավարձ + պարգեւավճար) չի գերազանցել 200հազար ՀՀ դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար ավելացել է լրացուցիչ 10-20% չափով։

Այդ խմբի մեջ մտնում են հարյուրավոր հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ եւ այս անգամ արդեն՝ բազմաթիվ տեսուչներ։
Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ եւ ազնիվ աշխատակիցներին։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական