Տեսակետ

Մոլդովացինե՛ր, դուք դարձաք առաջին ժողովուրդը, որ հաղթեց Ռուսաստանին. Բաբաջանյան

Մոլդովացինե՛ր, դուք դարձաք առաջին ժողովուրդը, որ հաղթեց Ռուսաստանին. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մոլդովացինե՛ր, դուք պատմություն կերտեցիք․ դուք դարձաք առաջին ժողովուրդը, որ հաղթեց Ռուսաստանին նորագույն պատերազմում։ Շնորհակալություն ձեզ:
Ժողովրդավարության էությունը բացահայտվում է այն ժամանակ, երբ ժողովուրդն ընտրում է պետության քաղաքակրթական ուղին ձևավորելու ճանապարհը․ հենց դա ցույց տվեցին Մոլդովայի ընտրությունները։

«Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցության հաղթանակը՝ խորհրդարանի բացարձակ մեծամասնությամբ, արդյունք է տարիներ շարունակ հետևողականորեն կառուցված եվրոպական ուղեգծի, որն իր մեջ համադրում է արտաքին քաղաքական հստակ կողմնորոշումը, ինստիտուցիոնալ բարեփոխումները և հասարակության վստահությունը պետության զարգացման տեսլականի նկատմամբ։

Հայաստանի համար սա հստակ դաս է․ աշխարհաքաղաքական մրցակցության դարաշրջանում վճռականությունն ու սկզբունքայնությունը ոչ միայն արտաքին քաղաքականության գործիք են, այլև ներքին կայունության հիմք։ Ժողովրդին պետք չէ մշուշոտ խոստումներ տալ, այլ առաջարկել հստակ ճանապարհ դեպի արժեհամակարգային արևմտյան քաղաքակրթություն, իրավունքի գերակայություն, տնտեսական մրցունակություն և անվտանգային նոր ճարտարապետություն։

Մոլդովան ընտրեց իր ապագան՝ առանց երկիմաստությունների։ Հայաստանն էլ պետք է հրաժարվի երկիմաստությունից ու կիսատ քայլերից՝ ձևակերպելով իր եվրոպական օրակարգը ոչ թե որպես գաղափար, այլ որպես պետական ռազմավարություն։ Սա է միակ ճանապարհը վերականգնելու ինքնիշխանությունը, ամրապնդելու ժողովրդավարությունը և դառնալու հավասար խաղացող մեր տարածաշրջանի քաղաքական ու աշխարհաքաղաքական համակարգում։
»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական