ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ որ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ կշրջանառեն օրենքի նախագիծ։
«Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ մոտ օրերս ես և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կշրջանառենք նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»:
Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլորն ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ:
Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»,- տեղեկացրել է նա սոցցանցի իր էջում։