Տեսակետ

ՀԷՑ-ի պաշտոնյան 8 տարում ստացել է շուրջ 400 մլն դրամ աշխատավարձ. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի պաշտոնյան 8 տարում ստացել է շուրջ 400 մլն դրամ աշխատավարձ. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

««ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (գործող՝ Նախագահը) 2017-2024թ.թ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396.198.663,00 (երեք հարյուր իննսունվեց միլիոն մեկ հարյուր իննսունութ հազար վեց հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ աշխատավարձ՝ գրեթե 400մլն ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)։

Ըստ այդմ՝ 2017 թվականից մինչեւ 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46.537.500,00 ՀՀ դրամից մինչեւ 53.362.488,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):

Եւ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս եւ մյուս նախկին եւ որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն #Իրենց_ձեւով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»։

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական