Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Միայն ինֆանտիլները կհավատան, որ մարդ կարող է դատարանի շենքից փախուստի դիմել, անարգել հասնել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսի նստավայր, մտնել զուգարան և ինքնասպանություն գործել: Թե բա՝ Արցախի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանին «մահացած են գտել» Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության տարածքում: ФСБ-ն, ինչպես միշտ, «կացնային քարոզչություն» է իրականացնում»։