Տեսակետ

Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ Փարաքարի համայնքապետի սպանության մասին

Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ Փարաքարի համայնքապետի սպանության մասին

Փարաքար համայնքի նախկին ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

«Խստորեն դատապարտում եմ Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական հարձակումը, որի հետևանքով զոհվել են համայնքի ղեկավարը և ոստիկանության ծառայողը։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և համայնքի բնակիչներին։ Վստահ եմ, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հանցագործությունը բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական