Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:
«Բռնությունը տեղ չունի մեր երկրում։ Հուսամ իրավապահները արագ կբացահայտեն մեղավորներին և նրանք կստանան իրենց պատիժը՝ օրենքի ողջ խստությամբ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»։
Ավելի վաղ կատարվածին անդրադարձել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։