ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:
«Խորին ցավակցություններս Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի, ոստիկան Կարեն Աբրահամյանի հարազատներին և ընկերներին:
Տեղի ունեցածը սարսափելի է ու զարհուրելի: Իրավապահները պետք է մաքսիմալ սեղմ ժամկետներում հայտնաբերեն սպանությանն առնչություն ունեցող բոլոր ստահակներին»,- գրել է Ալեքսանյանը: