Տեսակետ

Ցնցված եմ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից. Ռուբինյան

Ցնցված եմ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:

«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:

Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն»,- գրել է Ռուբինյանը:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:

Հիշեցնենք նաև, որ արչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական