Լրագրող, հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Գյումրու քաղաքապետը այսօր հայտարարեց, որ Հայաստանը պետք է իր ամեն ինչով Ռուսաստանի հետ միություն կազմի։ Բայց ոչ Պյատիգորսկի նման` որոշակի նյուանսներ է բացել Վարդան Ղուկասյանը։
Իմ կարծիքով՝ Վարդանիկն անկեղծորեն հնչեցնում է այն, ինչ շատերը քաղաքական դաշտում փաթեթավորում են «վերականգնենք և խորացնենք հարաբերությունները մեր բնական դաշնակցի հետ» լղոզված թեզի տակ։
Այդ միության վերականգնումը ցանկանում են դաշնակները, ՀԱԿ-ը, հանրապետականը, Քոչարյանը, Վանեցյանը, կաթողիկոսը, Կարապետյանը և էլի շատերը։
Այդ պատճառով էլ նրանք ամեն օր կռվում են թուրքերի դեմ, ամեն տեղ թուրք են տեսնում, ցանկացած փոփոխություն բացատրում են թուրքերի թելադրանքով․ չէ՞ որ մենք Սյունիքը, միջանցքը, Մեղրին արդեն տվել ենք թուրքերին, և միայն վերոնշյալների շնորհիվ է, որ դեռ ոտները կախ են գցում և չեն վերցնում։
Այս ամենը պետք է մեզ վախի մեջ պահելու և Միության մեջ մտնելը հիմնավորելու համար։
Իսկ Վարդանիկը, ինչպես ասացի, նրանց միջի ամենաազնիվն է։
Հիշում եք՝ վերջինս նախընտրական շրջանում ասում էր` իր ընտրվելու դեպքում Ռուսաստանը մեծ ներդրումներ կանի Գյումրիում։
Վարդանիկի խոսքի արժեքը ուղիղ այնքան է, որքան ռուսական ներդրումները չափը Գյումրիում` նրա ընտրվելուց հետո։
Բայց դա չի խամրեցնում նրա ազնվությունը և միասնական թեկնածու դառնալու հեռանկարը»։