Տեսակետ

Թշնամու դեմ պայքարի ամենալավ միջոցը նրա էությունը ճանաչելն է. Աթանեսյան

Թշնամու դեմ պայքարի ամենալավ միջոցը նրա էությունը ճանաչելն է. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Բացարձակ մանիպուլյացիա կամ կատարյալ չիմացություն է, երբ ասում են, թե Ալիևն, իբր, 2022 թվականի Պրահայի հանդիպումից հետո է ասել, որ «ներկայիս Հայաստանի տարածքն ադրբեջանական հող է»:

Ադրբեջանի «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտի նախաբանում, որ այդ երկրի գործող սահմանադրության հիմքն է, սևով  սպիտակին գրված է, որ Թուրքմենչայի պայմանագրով ցարական Ռուսաստանը «օկուպացրել է Ադրբեջանը»: Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունները Պարսկաստանից անցել են Ռուսաստանի տիրապետության տակ, ուստի Ադրբեջանի սահմանադրության իմաստով նախկին Երևանի և Նախիջևանի խանությունների «տարածքն Ադրբեջան է»: 

Բաքուն այդ սահմանադրական ակտն ընդունել է 1991թ. հոկտեմբերի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանը երևի դեռ դպրոցական էր, իսկ սահմանադրությունը՝ 1995 թվականին: 

Իսկ, առհասարակ, Հայաստանի տարածքի հանդեպ հավակնությունները Բաքվում այնքան հին են, որքան հին է նրանց «Իրավանդա խան գալմադը/ Երևանում խան չմնաց» ժողովրդական կոչվող երգը: Թշնամու դեմ պայքարի ամենալավ միջոցը նրա էությունը ճանաչելն է»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական