Տեսակետ

Հեծանիվ հորինելն անշնորհակալ գործ է․ Թորոսյան

Հեծանիվ հորինելն անշնորհակալ գործ է․ Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սամվել Կարապետյանի եղբորորդին հերթական տեսաուղերձով է հանդես եկել` այս անգամ փորձելով ցույց տալ, թե «գլուխ է հանում» նաև սոցիալական ոլորտից: Վերջինս նշել է, թե իրենց առաջարկն է, որ «3–րդ երեխայից հետո բազմազավակ ընտանիքները լավ պայմաններով բնակարաններ գնեն»:

Սա կարճ ասք է այն մասին, թե «մերձևիստները» որքանով կապ ունեն Հայաստանի Հանրապետության և նրանում առկա իրողությունների հետ: Նման մտքեր արտահայտելուց առաջ չէր խանգարի մի փոքր թերթել պետական աջակցության ծրագրերը, և տեսնել, որ նման աջակցության միջոցառում վաղուց գործում է:

Մասնավորապես, Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում երկու դեպքում՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում և հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ Ծրարգրի հղումը:

Հ.Գ. հեծանիվ հորինելն անշնորհակալ գործ է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական