Տեսակետ

Արևմտյան քաղաքակրթության պարտությունը ողբերգական հետևանքներ կունենա. Քամալյան

Արևմտյան քաղաքակրթության պարտությունը ողբերգական հետևանքներ կունենա. Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Եվրոպայում ու Ամերիկայում գնալով աճում են միգրացիայի դեմ բողոքները, որոնք միանշանակ ունեն օբյեկտիվ դրդապատճառներ։ Եվ ինչքան այդ խնդիրները խորանան, այնքան ավելի մեծ կդառնա ռիսկը, որ այդ ամենը կարող է վերածվել ծայրահեղ նացիոնալիզմի դրսևորումների՝ անկախ նրանից, այդ ծայրահեղ նացիոնալիզմը կլինի աջական, թե ձախական։

Միգրացիայի հետ կապված հանցագործությունների և մշակութային սովորությունների կոնտրաստը մեծ մասշտաբների է հասնում։ Եվ ինչպես մի քանի անգամ նկարագրել եմ, էթնիկ եվրոպացիները սկսել են իրենց անպաշտպան զգալ սեփական երկրներում։

Շատ դժվար ժամանակներ են սպասվում արևմտյան քաղաքակրթությանը, որովհետև մի կողմից սահմանված քաղաքակրթական ստանդարտներն են, իսկ մյուս կողմից՝ այդ ստանդարտները շահարկող, բայց դրանցից դուրս գտնվող զանգվածների ագրեսիվ դրսևորումները։

Եվրոպական քաղաքական էլիտաները պարտավոր են պաշտպանել արևմտյան քաղաքակրթությունը և՛ միգրացիոն հոսքերից, և՛ այդ միգրացիոն հոսքերի ֆոնի վրա առաջացող ծայրահեղ նացիոնալիզմի դրսևորումներից։

Եթե արևմտյան քաղաքակրթությունը գլոբալ պարտություն կրի, դա աշխարհի համար կունենա ողբերգական հետևանքներ, հատկապես՝ փոքր ժողովուրդների համար։

Այնպես որ, արևմտյան քաղաքակրթության ու արևմտյան երկրների պաշտպանվածությունից է կախված նաև աշխարհի զարգացման հետագա ընթացքը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական