Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Հայաստանը համեմատել Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված ֆաշիստական Գերմանիայի և Ճապոնիայի հետ, ոչ միայն հիմարություն է, այլև քաղաքական կատարյալ կոլաբորանտություն: Այդպես ասողները Իլհամին «հայկական ֆաշիզմը լեգիտիմացնելու» առնվազն քարոզչական խաղաքարտ են տալիս:
Բայց քանի որ համեմատում են, ուրեմն թող նաև նկատի ունենան, որ Ճապոնիան վերականգնվել է Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային ռումբ փորձարկած ԱՄՆ-ի օժանդակությամբ:
Անցյալ շաբաթ Պուտինը գերմանացիներին դավագրգռեց, թե Ստալինը նրանց հողերը նվիրել է Լեհաստանին: Եւ ի՞նչ: Գերմանիայի կանցլեր Մերցը շատ կոշտ պատասխանեց, որ Պուտինը եվրոպական պատերազմ է հրահրում: Իսկ Հայաստանում մարդիկ կան, որ հավատում և հավատացնում են, թե Ուկրաինայից հետո Ռուսաստանը «կլուծի Ադրբեջանի հարցերը և Արցախը կվերադարձնի մեզ»: Այդ մտայնությամբ ոչ մի վերածնունդ էլ չի լինի: Այդպես կարելի է միայն երկիրը հերթական անգամ մսաղացի բերանը նետել: Հանուն ուրիշի զարթխումի»: