Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Դուք աշխարհում մի երկիր գիտե՞ք, որի խորհրդարանում նախագահը և պաշտպանության նախարարը քաղաքական տարբեր խմբակցություններ ունենան: Օր-ցերեկով, ճրագի լույսով, ամենանուրբ մանրադիտակով էլ փնտրեք, չեք գտնի (խոսքը խորհրդարանական կառավարման երկրի քաղաքական կոալիցիայի մասին չէ, Իսրայելի օրինակը չբերեք):
Իսկ Հայաստանում այդպես եղել է. նախագահ Տեր-Պետրոսյանն ունեցել է «Հանրապետություն» խմբակցությունը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը՝ «Երկրապահ» խումբը: Թե բա՝ «Միասնությունը պառակտվեց, Արցախը կորցրինք»: Մի գիշերում «Հանրապետություն» խմբակցությունը երեք մասի է տրոհվել:
Արցախի կորուստը սկսվել է 1998 թվականի պետական հեղաշրջումով: Իսկ առաջին նախագահը, չգիտես ինչու, հայ երիտասարդներին հորդորում է Մանդելշտամ եւ Բիտով կարդալ: Թույլ տամ հակադարձել. ոչ, պարոն նախագահ, հայ երիտասարդը պետք է Հրանտ Մաթեւոսյան, Վանո Սիրադեղյան և Ձեր «Ընտրանին» կարդա»: